ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը քրիստոնյաների, եզդիների, այլ կրոնական և էթնիկ խմբերի դեմ ցեղասպանություն է իրականացրել։ Քերիի խոսքերով՝ զինյալներն իրենց հայտարարություններում խոստովանել են, որ նպատակ ունեն ոչնչացնելու էթնիկ խմբավորումներին։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները մարտի 16-ին հայտնել է, որ Իրաքում կամ այլ վայրերում մարդկության դեմ իրագործված հանցագործությունների կամ ցեղասպանության մասին հայտարարությունները «ԱՄՆ-ի համար հստակ իրավական պարտավորվածություն չեն ունենա»։