Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելը ներգաղթի հարցերով ԵՄ-ի գագաթաժողովից առաջ հայտարարել է, որ Թուրքիան վիզային ռեժիմի վերացման համար կատարել է 72 պահանջներից 35-ը։ Նա հավելել է, որ որոշումը կախված կլինի բոլոր պահանջների կատարումից։ ԵՄ-ի վիզային ռեժիմի վերացումը Եվրոպա ներգաղթյալների հոսքը կրճատելու համար Թուրքիայի նախապայմաններից մեկն է։