Ադրբեջանը բողոք է հղելու Բելգիայի օրենսդիր և գործադիր մարմիններին՝ կապված բելգիացի պատգամավորների ԼՂՀ այցելելու հետ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը։ Նրա խոսքով՝ Բելգիայի Ֆլամանդրիա շրջանի տեղական օրենսդիր մարմնի պատգամավորների խումբը «ապօրինի» այցելել է ԼՂՀ: Գաջիևը հայտարարել է, որ այդ պատգամավորներն իրենց արմատական հայացքներով հայտնի են Բելգիայում և նրա սահմաններից դուրս՝ նրանց մեղադրելով էթնիկ ու կրոնական հողի վրա «ատելություն սերմանելու» համար։ Գաջիևը հայտարարել է, որ բելգիացի պատգամավորներն ընդգրկվելու են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» մեջ։