Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրում կարտացոլվի նաև ԼՂ-ի խնդիրը

ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրում կարտացոլվի նաև ԼՂ-ի խնդիրը
18.03.2016 | 12:01

ԵՄ-ի ու Ադրբեջանի ռազմավարական համաձայնագրի բանակցությունների հիմնական փուլը կավարտվի ամռանը՝ հայտարարել է Բաքու այցելած Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը։ Նրա խոսքով՝ գործընկերության նոր համաձայնագիրը կընդգրկի ԵՄ-ի և Ադրբեջանի համագործակցության բոլոր ասպեկտները, փաստաթղթում իր արտացոլումը կգտնի նաև Ղարաբաղյան հակամարտությունը։ Զալբերը հայտարարել է, որ նոր համաձայնագրի շուրջ ֆորմալ բանակցությունների համար ԵՄ-ն պետք է ստանա անդամ երկրների թույլտվությունը, որ պարտադիր նախապայման է։ Զալբերը դրական է գնահատել իր ադրբեջանական այցը, որի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Զալբերն ընդգծել է, որ նրանց հետ քննարկել է երկկողմ համագործակցության ողջ շրջանակը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ճշգրտել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ադրբեջանական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները։
Զալբերն ընդգծել է, որ ԵՄ և Ադրբեջանի հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկարներ, ինչի մասին վկայել է նաև վերջերս Մոգերինիի այցն Ադրբեջան։
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին՝ ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ դրա կարգավորմանը հնարավոր է հասնել միայն այդ գործընթացի երկու կողմի մասնակցությամբ: «Միջազգային հանրությունը կարող է առաջարկներ ներկայացնել հակամարտության կարգավորման վերաբերյալ, սակայն ընտրությունը պետք է կատարեն իրենք՝ հակամարտող կողմերը։ Հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են արդեն ավելի քան 20 տարի: Առաջարկվել են դրա կարգավորման բազմաթիվ ուղիներ, և գործը հասել է կողմերի ընտրություն կատարելուն»,- ասել է նա։

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ