Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուս-վրացական հարաբերությունները դարձյալ սրվում են

Ռուս-վրացական հարաբերությունները դարձյալ սրվում են
19.03.2016 | 11:01

Երկու երկրների բանակցությունների հերթական փուլը լարումը մեղմելու փոխարեն ավելի սրեց՝ ուղեկցվելով փոխադարձ մեղադրական հռետորաբանությամբ: 2012-ից Վրաստանի և Ռուսաստանի բանագնացները՝ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կանոնավոր հանդիպում են: Հերթական հանդիպումը մարտի 16-ին Պրահայում էր: Մինչև հանդիպումը, վրացական լրատվամիջոցներին տված մեկնաբանություններում, Գրիգորի Կարասինն ասել է՝ Վրաստանի նախագահի, պաշտոնյաների, կառավարության որոշ անդամների «հակառուսական սադրիչ հռետորաբանությունը», որն աճում է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, սպառնում է երկխոսության ջանքերին: Նա նաև ասել է, թե փորձում են չպատասխանել բոլոր խայթոցներին, բայց հետևություններ անում են: «Հիմա ջրբաժանի պահն է: Կամ մենք վերադառնում ենք հակամարտության շրջանին, կամ փորձում աստիճանաբար ստեղծել նորմալ, հարգալից հարաբերություններ»,- ասել է Կարասինը: Երբ լրագրողները հարցրել են՝ ի՞նչ կապ կա Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների և հակառուսական հռետորաբանության միջև, Կարասինը պատասխանել է, թե Վրաստանի բոլոր քաղաքական գործիչները ցանկանում են խստացնել իրենց դիրքորոշումը, ցույց տալ, որ իրենք ամենահայրենասերն են, ամենախիստը, ամենաանհաշտ մարտիկները՝ ռուսական զավթողականության և սպառնալիքների դեմ:
«Պաշտպանության նախարարը նույնիսկ հասել է այն աստիճանին, որ ասում է, թե քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի ռուսական սպառնալիքների դեմ: Պարկեշտ հասարակությունում այդպիսի հայտարարությունները սովորաբար չեն ներվում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը, հավելով՝ «առայժմ ձեռնպահ ենք մնում, բայց մեր համբերությունն անսահման չէ»:
Թբիլիսին իսկույն արձագանքել է Կարասինի խոսքերին: Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին լրագրողներին ասել է, թե ռուս քաղաքական գործիչները Վրաստանի տրամադրությունների մասին խոսելուց առաջ նախ պետք է ուշադրություն դարձնեն իրենց մոտեցումների վրա: Նա նշել է, որ հարաբերությունների նորմալացման գործընթացը հնարավոր է միայն Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու դեպքում՝ ընդգծելով՝ «այդ հարցում որևէ զիջում բացառվում է»: Վրաստանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն էլ ասել է, թե Թբիլիսին ջանք չի խնայում՝ խնդիրները բանակցային ճանապարհով կարգավորելու համար: «Սակայն այդ մոտեցումը բոլորովին չի նշանակում որևէ կերպ հարմարվել օկուպացիային, չի նշանակում հրաժարվել ազգային շահերից»,- նշել է նա, հայտարարելով, թե «ջրբաժանը Վրաստանի տարածքային ամբողջականության հարցն է»: «Տարածքային ամբողջականությունը անկյունաքար և սկզբնակետ է ցանկացած երկրի հետ հարաբերություններում: Վրաստանը Ռուսաստանին կոչ է անում պահպանել այդ սկզբունքը»,- ասել է Վրաստանի նախագահի խորհրդականը:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ