Freedom House-ի նախկին ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի և ժողովրդավարության հարցերով նախկին օգնական Դևիդ Քրամերը ԱՄՆ-ի վարչակազմին կոչ է արել բարձր մակարդակով չընդունել Իլհամ Ալիևին, քանի դեռ նա ազատ չի արձակել Ադրբեջանում բոլոր քաղբանտարկյալներին։ Մեկնաբանելով Ադրբեջանում հրապարակված համաներումը, Քրամերը նշել է. «Ես ուրախ եմ ազատության մեջ տեսնել Ադրբեջանի 14 քաղբանտարկյալներին, որոնք չպետք է առհասարակ հայտնված լինեին ճաղերի հետևում։ Սակայն շատ այլ քաղբանտարկյալներ այդպես էլ չեն ազատվել։ Նրանք չպետք է խաղաքարտ լինեն Ադրբեջանի կառավարության ձեռքում, նախագահ Ալիևի հետ ոչ մի բարձր մակարդակով հանդիպում չպետք է տեղի ունենա, քանի դեռ նա չի ազատել բոլոր քաղբանտարկյալներին և չի լուծել իր երկրի քաղաքական համակարգում շատ խնդիրներ»,- ասել է Կրամերը՝ անդադառնալով մարտի 31-ին և ապրիլի 1-ին Ալիևի՝ Վաշինգտոն կատարելիք այցին։ Ադրբեջանի նախագահը մասնակցելու է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին։