Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վաշինգտոնը չի ճանաչում Սիրիայում քրդական ինքնավարությունը

Վաշինգտոնը չի ճանաչում Սիրիայում քրդական ինքնավարությունը
19.03.2016 | 11:12

Վաշինգտոնը չի ճանաչում Սիրիայի քրդերի հռչակած ինքնավարությունը՝ հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Մենք չենք ճանաչում Սիրիայի տարածքում ինքնավարության կիսաավտոնոմ գոտիները»,- հայտարարել է Քիրբին՝ երկրի հյուսիսում քրդական դաշնային շրջանի ստեղծման վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան: «Մենք ցանկանում ենք Սիրիան տեսնել միասնական և ամբողջական երկիր՝ կառավարության ղեկավարությամբ, որը չի գլխավորի Բաշար Ասադը և որը կհամապատասխանի սիրիացի ժողովրդի պահանջներին: Ամբողջական, միասնական, աշխարհիկ Սիրիա, ահա մեր նպատակը»,- շարունակել է Քիրբին՝ հավելելով, որ մյուս երկրները կիսում են այդ մոտեցումը: Սիրիայի քրդերը հինգշաբթի հայտարարել են երկրի հյուսիսում դաշնային շրջանի ստեղծման մասին: Սիրիական կառավարությունն արդեն հայտարարել է, որ այդ որոշումը չունի իրավական ուժ: Թուրքական իշխանությունները նույնպես դաշնայնության մասին միակողմանի որոշման դեմ են: Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը ասել է, որ Մոսկվան նույնպես չի պաշտպանում այդ որոշումը։

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ