Ստամբուլի կենտրոնում պայթյունի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, 20-ը վիրավորվել են՝ հաղորդել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Սահինը: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է: Ըստ CNN Turk-ի՝ առևտրային կենտրոնում պայթյունն իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը: «Դողան» գործակալության փոխանցմամբ, վիրավորներից երեքը Իսրայելի քաղաքացիներ են: