Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զիա Մամեդով. Ադրբեջանը պետք է դառնա տարածաշրջանի առևտրային գլխավոր հանգույցը

Զիա Մամեդով. Ադրբեջանը պետք է դառնա տարածաշրջանի առևտրային գլխավոր հանգույցը
19.03.2016 | 23:34

Ադրբեջանի նպատակը երկիրը տարածաշրջանի գլխավոր առևտրային հանգույցի վերածելն է՝ հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը:
«Ադրբեջանը միջազգային տրանսպորտային միջանցքների ակտիվ մասնակից է։ Մեր նպատակը ճանապարհատրանսպորտային համալիրի պոտենցիալի ուժեղացումն է, երկրի տարանցիկ հնարավորությունների մեծացումը և երկիրը տարածաշրջանի հիմնական առևտրային ցանցի վերածելը։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ու Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի նախագծերը կստեղծեն շահավետ պայմաններ՝ Չինաստանից ու Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Ընթացքի մեջ է նաև ժամանակակից ավտոճանապարհների ստեղծման խոշորամասշտաբ նախագծերի իրագործումը։ Դա վերաբերում է նաև TRACECA-ի մեջ մտնող 511 կիլոմետրանոց հատվածին»,- ասել է Զիա Մամեդովը

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ