Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Սիրիան մասնատելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման»

«Սիրիան մասնատելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման»
19.03.2016 | 23:36

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնական այցով ժամանել է Ստամբուլ։ Զարիֆը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան ամենածանր օրերին գտնվել է Իրանի կողքին, երբ երկրի դեմ սահմանվել էին պատժամիջոցներ։
Զարիֆը ասել է, որ Իրանի ու Թուրքիայի միջև կան տարաձայնություններ, սակայն, անկախ դրանից, երկու երկրներն էլ հանդես են գալիս տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման օգտին, ինչը մասնավորապես առնչվում է Սիրիայի ու Եմենի ճգնաժամերին. «Իրանը հավատում է, որ բոլոր խնդիրները կարելի է լուծել երկխոսության ճանապարհով։ Իրանն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը։ Սիրիան մասնատելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման»։ Իրանի արտգործնախարարը Ստամբուլի ահաբեկչության կապակցությամբ հղել է իր ցավակցությունները։ Թուրքական մամուլը Զարիֆի այցը անակնկալ է որակել։

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ