Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Մենք հակազդում ենք Արևմուտքի կողմից նոր Սայքս-Պիկոյի համաձայնագիր կիրառելուն»

«Մենք հակազդում ենք Արևմուտքի կողմից նոր Սայքս-Պիկոյի համաձայնագիր կիրառելուն»
19.03.2016 | 23:38

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արևմտյան երկրները ջանքեր են գործադրում նոր Սայքս-Պիկոյի համաձայնագիր կիրառելու ուղղությամբ, որ մասնատեն Սիրիան ու Իրաքը։ Դավութօղլուն ընդգծել է, որ իրենք հակազդում են 100 տարի անց նոր Սայքս-Պիկոյի համաձայնագիրը կիրառելուն և թույլ չեն տա ևս մեկ անգամ կիրառել դա։ Դավութօղլուն ափսոսանք է հայտնել, որ Սիրիայում խաղարկվեցին բոլոր հնարավոր կեղտոտ խաղերը, և երկիրը հայտնվել է մասնատման վտանգի տակ. «Այժմ ցանկանում են Սիրիան բաժանել 3-4 մասի, մասնատել Իրաքը և իրագործել նոր Սայքս-Պիկո։ Մենք հակազդում ենք դրան»։ Դավութօղլուն հայտարարել է, որ Իրանը ևս չի ցանկանում Սիրիայի մասնատում։
Սայքս–Պիկոյի գաղտնի համաձայնագիրը կնքվել է 1916-ի մայիսի 16-ին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների, առաջին հերթին՝ արաբական նահանգների բաժանման մասին։ Համաձայնագրի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ անգլիացի Մարկ Սայքսը և ֆրանսիացի Ժորժ Պիկոն (այստեղից էլ «Սայքս-Պիկո» անվանումը)։

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ