ԱՄՆ-ը նախազգուշացրել է իր քաղաքացիներին Ռուսաստանում ու հատկապես Մոսկվայում ահաբեկչական վտանգի մասին: «Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը տարածել է անվտանգության վերաբերյալ շրջաբերական, որում հիշեցվում է ԱՄՆ պետքարտուղարության վերջին նախազգուշացումը՝ Եվրոպայում ու հատկապես Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ»,- ասել է Ուիլյամ Սթիվենսը: Դեսպանատունը խորհուրդ է տալիս ամերիկացի քաղաքացիներին լինել զգոն, քանի որ Ռուսաստանում ահաբեկչության ռիսկերը դեռ բավականին բարձր են: Շրջաբերականում նշվում է, որ «կան հավաստի տեղեկություններ», որ ահաբեկիչները հարձակումներ են պատրաստում Եվրոպայում և դրա թիրախում կարող է հայտնվել նաև Մոսկվան: Մասնավորապես՝ թիրախում են հասարակական վայրերը, ռեստորանները, տուրիստական վայրերը, տրանսպորտը: