Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-Թուրքիա համաձայնությունը վտանգված է

ԵՄ-Թուրքիա համաձայնությունը վտանգված է
19.03.2016 | 23:41

Փախստականների ճգնաժամը լուծելու նպատակով Թուրքիայի և Եվրամիության համաձայնությունը վտանգված է՝ գրում է The Daily Telegraph թերթը: Որպես հիմնավորում թերթը նշում է Անկարայի կողմից Բրյուսելին «շանտաժի ենթարկելու» պնդումները և փախստականներին Գերմանիայից Թուրքիա ուղարկելու հետ կապված օրենսդրական անհանգստությունները: Համաձայնագրին վետո դնել է սպառնացել Կիպրոսի Հանրապետությունը: Ֆրանսիան եւ Չեխիան Թուրքիային մեղադրել են «Եվրոպային շանտաժի ենթարկելու» մեջ, Եվրոպայի որոշ ղեկավարներ էլ համաձայնագիրն «ապօրինի» են անվանել: Refirm եվրոպական կենտրոնի փախստականների գծով մասնագետ Կամինո Մորտեզա-Մարտինեսը փախստականների վերադարձի հետ կապված ԵՄ-Թուրքիա համաձայնության գնահատականում ասել է. «Այս համաձայնագիրը ստորագրելուց առաջ բավականաչափ չի քննարկվել: Կողմերը համաձայնագրի հետեւանքների պայմանների մասին սկսել են մտածել հրապարակելուց հետո: Այնինչ, կարճ ժամանակում լուծման կարիք ունեցող մեծ թվով հարցեր կան»:
Եվրահանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը հինգշաբթի սկսվող ԵՄ գագաթաժողովից առաջ շփումներ է ունեցել Նիկոսիայում եւ Անկարայում: Նա հիշեցրել է, որ համաձայնագիրը ուժի մեջ կարող է մտնել միայն ԵՄ անդամ 28 երկրների և միության բոլոր կառույցներում վավերացվելուց հետո:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ