Գերմանացի ընտրողները պատժել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նրա միգրացիոն քաղաքականության համար՝ գրում է The Wall Street Journal-ը: Մարտի 13-ին 3 շրջանների տարածքային ընտրություններում եվրոսկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը բարձր արդյունք է գրանցել: Էկզիտ-պոլերի տվյալներով՝ Մերկելի միգրացիոն քաղաքականության դեմ ակտիվորեն հանդես եկող կուսակցությունն անցել է բոլոր 3 տարածքային խորհրդարաններ: Ուլտրաաջ կուսակցությունն ամրապնդվել է Գերմանիայի քաղաքական հարթակում: Այդ արդյունքները ցույց են տալիս՝ որքան է միգրանտների հարցը բաժանել գերմանական հասարակությունը: