iTele հեռուստաալիքին հարցազրույցում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Արևմուտքին անհրաժեշտ է Ռուսաստանը, որ հաղթի ԻՊ-ին՝ «Իսլամական պետությանը»: «Ես կարծում եմ, որ Եվրոպան և Ռուսաստանը պետք է միասին աշխատեն և համոզված եմ, որ առանց Ռուսաստանի սիրիական ճգնաժամը հանգուցալուծում չունի»,- ասել է նա: