Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում

Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում
20.03.2016 | 17:37

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին iTele հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարը հակասում է առողջ բանականությանը: «Թուրքիան գտնվում է Փոքր Ասիայում: Մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն, բայց կամուրջ է Ասիայի և Եվրոպայի միջև: Թուրքիան Եվրամիությունում տեղ չունի, և ես միշտ հակված եմ եղել այդ դիրքորոշմանը, որ հիմնված է առողջ բանականության վրա: Դա ամենևին էլ չի նշանակում, թե ես թուրքերի դեմ ինչ-որ բան ունեմ, նրանք մեզ պետք են, նրանք մեր դաշնակիցներն են ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է Սարկոզին: Սարկոզին նշել է. «Երբ մենք սկսենք բացատրել, որ Թուրքիան Եվրոպա է, աշակերտներին պետք է պարզաբանենք, որ Եվրոպայի սահմանն անցնում է Սիրիայով: Դա զուրկ է առողջ բանականությունից»: Սարկոզիի խոսքով՝ եթե հաստատվի, որ Թուրքիան եվրոպական երկիր է, «մենք Եվրամիության մահն ենք ցանկանում»:
«Իսկ եթե խոսքը Թուրքիայի միացման մասին է, Ռուսաստանը շատ ավելի եվրոպական երկիր է, քան Թուրքիան»,- նշել է նա:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ