Ղազախստանում իշխանական լիազորությունները կարող են վերաբաշխվել նախագահի, խորհրդարանի ու կառավարության միջև և Ղազախստանը կդադարի լինել սուպերնախագահական հանրապետություն՝ հայտարարել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ մեջլիսի արտահերթ ընտրություններին քվեարկելուց հետո: «Մենք այդ ուղղությամբ մտածում ենք: Թե երբ տեղի կունենա՝ կախված կլինի երկրում և աշխարհում տնտեսական վիճակից: Եթե դա լինի մեր ժողովրդի կամքը՝ անցնել կառավարման այլ համակարգի, մենք լրջորեն կմտածենք»,- ասել է Նազարբաևը: