Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը, որը խլել է 5 մարդու կյանք՝ հայտնում է Reuters-ը: Նա հայտարարել է, որ դա «անմարդկային արարք» է և ավելացրել, որ Թուրքիան կշարունակի պայքարը «ահաբեկչության կենտրոնի» դեմ: «Ահաբեկչության ոչ մի կենտրոն չի հասնի իր նպատակներին այդպիսի հրեշավոր հարձակումների օգնությամբ: Մեր պայքարը կշարունակվի նույն ընթացքով, քանի դեռ ահաբեկչությունը չի վերջանա ամբողջությամբ»,- ասել է վարչապետը: