ԱՄՆ-ն իր նպատակն է համարում Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը և բարեկամությունը՝ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Նովրուզի կապակցությամբ շնորհավորելով Իրանին: Քերին նշել է, որ «ամեն նոր տարի և ամեն նոր գարուն պետք է սկսվի հույսով»: «Այդ ոգով էլ մենք ընկալում ենք ներկա օրը, իմանալով, որ նույնիսկ ԱՄՆ-ի և Իրանի կառավարությունների միջև մնացած լուրջ հակասություններին, մեր ժողովուրդների միջև բարեկամությունը մնում է նպատակ, ինչին արժե ձգտել»,-ընդգծել է Քերին: