Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մարտեն Վերվեյը նշանակվել է փախստականների համաձայնագրի հարցով ԵՄ համակարգող

Մարտեն Վերվեյը նշանակվել է փախստականների համաձայնագրի հարցով ԵՄ համակարգող
21.03.2016 | 11:00

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Մարտեն Վերվեյին նշանակել է Թուրքիայի հետ փախստականների համաձայնագրի իրագործման հարցով Եվրամիության համակարգող։ ԵՄ երկրների առաջնորդները և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ուրբաթ օրը փախստականների հարցով համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ Թուրքիայի տարածքով Հունաստան անօրինական ժամանած բոլոր փախստականները պետք է վերադարձվեն Թուրքիա, փոխարենը Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ է սահմանում, պաշտոնական Անկարան 3 միլիարդ եվրո է ստանում, Եվրամիությունը պարտավորվում է ընդունել Թուրքիա ժամանած սիրիացի փախստականներին։

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ