Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քեմերոնին վախեցնում է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հեռանկարը

Քեմերոնին վախեցնում է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հեռանկարը
21.03.2016 | 11:04

The Independent on Sunday թերթին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չի բացառել ԵՄ-ից դուրս գալը, եթե անդամակցության պահպանման կողմնակիցներն անհրաժեշտ ակտիվությունը չդրսևորեն՝ ամռանը սպասվող հանրաքվեին: «Ինչի՞ց եմ ես վախենում. մասնակցության ցածր աստիճանից: Շատերը կարող են մտածել, որ ԵՄ-ում մնալը խելամիտ է, և թող ուրիշները քվեարկեն իմ փոխարեն: Այդպես անել չի կարելի»,- ասել է նա: Քեմերոնի խոսքով՝ ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցներն ու հակառակորդներն այժմ հավասար են, և այդ պատճառով՝ մասնակցության ցուցանիշը կարևոր գործոն է: «Քվեարկությունը շատ լարված է լինելու, դրանում կասկած չկա»,- ասել է վարչապետը: ԵՄ-ի կազմից դուրս գալու մասին հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ