Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման Կուբայում է

Օբաման Կուբայում է
22.03.2016 | 12:36

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կուբայում է։ Սա պատմական իրողություն է։ 1928 թվականից հետո սա ԱՄՆ-ի նախագահի առաջին այցելությունն է Կուբա։ Երկօրյա այցի ընթացքում Օբաման հանդիպելու է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի, քաղաքական այլախոհների հետ, ներկա է գտնվելու բասկետբոլի խաղին, որտեղ հանդիպելու են Կուբայի բասկետբոլի հավաքականը և Ֆլորիդայի թիմը։ Խաղն անցկացվելու է երեքշաբթի օրը։
Երկրի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպում նախատեսված չէ։
Այցի ընթացքում Օբաման նաև ելույթ է ունենալու, որը հնարավոր է ուղիղ հեռարձակվի Կուբայի հեռուստատեսությամբ։ Այցի նախաշեմին Բարաք Օբաման մասնակցել է Կուբայում ճանաչված կատակերգու դերասան Լուի Սիլվայի տեսահոլովակի նկարահանմանը, որը տեղադրված է Կուբայում ԱՄՆ-ի դեսպանատան կայքում, Ֆեյսբուքում։ 2014-ի դեկտեմբերին ԱՄՆ-ը և Կուբան հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին, որն ընդհատվել էր 1961-ից։ Անցյալ տարի հուլիսին Վաշինգտոնում և Հավանայում վերաբացվեցին երկու երկրների դեսպանատները։ Սակայն Կուբայի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, սահմանափակումները դեռ շարունակվում են, դրանք վերացնելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի որոշումը։

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ