Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ն, Թուրքիայի հետ գործարքի գնալով, «վաճառեց հոգին»

ԵՄ-ն, Թուրքիայի հետ գործարքի գնալով, «վաճառեց հոգին»
22.03.2016 | 12:37

Եվրամիությունը «վաճառեց հոգին» Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագրի համար, գրում է The Financial Times-ը։ Գործարքը չափազանց թույլ է։ Թուրքիայի ջանքերը՝ ուղղված ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա զսպելուն, ակնհայտորեն չեն համապատասխանում նրան, թե ինչ է տալիս ԵՄ-ն փոխարենը. վիզային սահմանափակումների վերացում, դաշինքին անդամակցության բանակցությունների արագացում, 3 մլրդ եվրո՝ ի հավելումն խոստացված 3 մլրդ եվրոյի։ Բացի այդ, FT-ի հոդվածագիրը կասկածում է, որ համաձայնագիրը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, և ենթադրում է, որ կվիճարկվի դատական կարգով։ Սակայն անգամ եթե այդ գործարքն օրինական ճանաչվի, կան կասկածներ, որ հաջողությամբ կյանքի կկոչվի։ Ցանկացած մարդ, որը հարգում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, կատի այդ գործարքը, եզրակացնում է FT-ն։

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ