Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցիչ Էրլերը և ՄԽ համանախագահները վերահաստատել են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը

ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցիչ Էրլերը և ՄԽ համանախագահները վերահաստատել են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը
22.03.2016 | 12:38

2016-ին ԵԱՀԿ նախագահության համար Գերմանիայի դաշնային կառավարության հատուկ ներկայացուցիչ Գերնոտ Էրլերը և Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ դեսպան Իգոր Պոպով, ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս ՈՒոռլիք, Ֆրանսիայից՝ Պիեռ Անդրիո) վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման հանձնառությունը: «Խաղաղության գործընթացում առաջընթացի հասնելու համար հրամայական է, որ բոլոր կողմերը միջոցներ ձեռնարկեն մասնավորապես շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ապրող քաղաքացիական բնակչության վրա ազդող բռնությունից խուսափելու համար։ Այդ առնչությամբ մենք աջակցում ենք գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հայտարարությանը, ով կոչ էր արել կողմերին խստորեն հարգել հրադադարը Նովրուզ Բայրամի և Զատկի տոների ժամանակ: Մենք կոչ ենք անում կողմերին պայմաններ ստեղծել տարածաշրջանի մարդկանց համար տոնելու այս տոները խաղաղության պայմաններում»,- ասված է հայտարարության մեջ: Համանախագահները՝ ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությամբ, կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ կարգավորման բաղադրիչների, բռնության վտանգը նվազեցնելու համար ձեռնարկվող քայլերի և մարդկանց միջև շփումներին նպաստող ծրագրերի ուղղությամբ։

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ