Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Երբ տարածաշրջանը վերածվել է արյան ծովի, հեշտ չէ խաղաղության մասին խոսելը»

«Երբ տարածաշրջանը վերածվել է արյան ծովի, հեշտ չէ խաղաղության մասին խոսելը»
22.03.2016 | 12:39

Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը ելույթ է ունեցել Դիարբեքիրում Նովրուզի տոնական միջոցառման ժամանակ, որում անդրադարձել է «Քրդական հարցի» կարգավորման խնդրին։ Դեմիրթաշը հայտարարել է, որ պատերազմը, բախումները, մարդկային զոհերը նորմալ իրավիճակ չեն, և որ նորմալ են միայն բանակցությունները, երկխոսությունը, որոնց արդյունքներին չպետք է մոտենալ հաղթողի ու պարտվողի տեսանկյուններից.
«Քուրդ ժողովուրդը միայն ցանկանում է իր հողերում ապրել առանց վախի, իրավահավասար ու արժանապատիվ կյանքով։ Մեր ասած խաղաղությունը չի կարող լինել առանց արդարության ու իրավահավասարության։ Այսօր, երբ տարածաշրջանը վերածվել է արյան ծովի, հեշտ չէ խաղաղության մասին խոսելը»։

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ