Մարտի 22-23-ին Ժնևում տեղի կունենա Վրաստանի անվտանգության վերաբերյալ միջազգային բանակցությունների հերթական՝ 35-րդ փուլը։ Վրաստանի՝ քաղաքացիական հաշտեցման ու իրավահավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Քեթևան Ցիխելաշվիլին ղեկավարելու է հումանիտար հարցերով հանդիպումը։ Նա հայտարարել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են օկուպացիոն գծի միջոցով մարդկանց ազատ տեղաշարժը, Աբխազիայի Գալի շրջանում վրացերենի ուսումնասիրման հարցը, գյուղատնտեսությանը, մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր։