Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին ասել է, որ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման թեմայով առաջիկայում կայանալիք բանակցությունների շրջանակում չի քննարկվելու նախագահ Բաշար Ասադի հեռացման հարցը՝ նշում է The Guardian-ը: Մամուլի ասուլիսում նա, որ նաև ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն է, խորհուրդ է տվել ընդդիմադիր ուժերին Ասադի պաշտոնանկության հարցը բարձրացնելու փոխարեն վերջ տալ ահաբեկիչներին սատարելուն ու պայքարի միասնական ճակատ ստեղծել նրանց դեմ: «Նախագահ Ասադի քաղաքական ապագան ու կայանալիք սիրիական բանակցություններն իրար հետ որևէ կապ չունեն. դրանք տարբեր թեմաներ են»,- հստակ ասել է Ջաֆարին: