Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չերկարաձգվել

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չերկարաձգվել
22.03.2016 | 13:58

ՈՒկրաինան առաջիկա ամիսներին կզբաղվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հետագա երկարացման լոբբինգով՝ կանխատեսում է ամերիկյան հետախուզավերլուծական Stratfor ընկերությունը։ Ընկերության վերլուծաբաններն ընդգծում են, որ ԵՄ երկրների շարքում հակառուսական պատժամիջոցների երկարացման հարցով միասնական դիրքորոշում չկա՝ փոխանցում է Haqqin.az-ը։ «Հակամարտության մեկնարկից հետո ավելի քան 2 տարի անց պատժամիջոցների հարցով ԵՄ-ում կոնսենսուսը կարող է սպառնալիքի տակ հայտնվել։ Եվ չնայած ԵՄ երկրներն ամեն անգամ միաձայն կողմ են քվեարկել պատժամիջոցների պահպանմանը, երբ դիտարկվել է հարցը, որոշ երկրներ նշում են, որ իրենք կարող են հաջորդ քվեարկությանը կողմ հանդես գալ պատժամիջոցների հանմանը»,- ասվում է Stratfor-ի նոր զեկույցում։ Այսպես՝ Իտալիան և Հունգարիան, որ ավանդաբար զբաղեցրել են հակառուսական պատժամիջոցների հարցում չափավոր դիրքորոշում և ունեն կայուն տնտեսական կապեր Ռուսաստանի հետ, հայտնել են, որ չեն երաշխավորում պատժամիջոցների երկարացումը։

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ