Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կարող էր սառած լինել Դոնի Ռոստովում վթարի ենթարկված Boeing-ի ղեկը

Կարող էր սառած լինել Դոնի Ռոստովում վթարի ենթարկված Boeing-ի ղեկը
22.03.2016 | 13:59

FlyDubai ավիաընկերության ինքնաթիռը, հնարավոր է, Դոնի Ռոստովում վթարի է ենթարկվել, որովհետև խցանվել է բարձրության ղեկը, ասել է հետաքննության ընթացքին մոտ աղբյուրը: Նրա կարծիքով` այդ ղեկով Boeing-ի ղեկավարման համակարգը կարող էր սառած լինել` ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով: Ավելի վաղ Boeing ինքնաթիռներում առաջացել են բարձրության ղեկի հետ կապված խնդիրներ: Rosaviatsiya-ի փորձագետների կարծիքով` հենց բարձրության ղեկի պատճառով է Boeing 737-ը 2013-ի նոյեմբերի 17-ին Կազանում վթարվել: Այդ անսարքության կապակցությամբ է 2015 թ. նոյեմբերին ՄԱԿ-ը Ռուսաստանում դադարեցրել է Boeing 737 դասի ինքնաթիռների հավաստագրերի գործողությունները, սակայն հետագայում հանվել է:

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ