Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բիլ Քլինթոնը «սարսափելի» է համարել Բարաք Օբամայի քաղաքական ժառանգությունը

Բիլ Քլինթոնը «սարսափելի» է համարել Բարաք Օբամայի քաղաքական ժառանգությունը
22.03.2016 | 14:00

ԱՄՆ-ի նախկին նախագահ, դեմոկրատ Բիլ Քլինթոնը «սարսափելի» է համարել պետության գործող ղեկավար և իր կուսակից Բարաք Օբամայի քաղաքական ժառանգությունը: Ըստ The Washington Examiner-ի՝ մարտի 21-ին Սփոքեյնում (Վաշինգտոնի նահանգ) հաջակցություն կնոջ՝ Հիլարի Քլինթոնի նախընտրական ելույթում նա ասել է. «Եթե դուք կարծում եք, թե մենք բոլորս միասին կարող ենք շարժվել հանուն վերելքի, եթե հավատում եք, որ մենք, վերջապես, հասել ենք այն կետին, երբ կարող ենք հետևում թողնել վերջին ութ տարիների սարսափելի ժառանգությունը, երբ կիրառվում էր վերից վար բարիքների ծորման տնտեսություն՝ առանց Վաշինգտոնում որևԷ կարգավորման, դուք պետք է քվեարկեք նրա (Քլինթոնի) օգտին»,- հավելել է Բիլ Քլինթոնը։

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ