ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որ այցով Կուբայում է, ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուրախ կլիներ հանդիպել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին, եթե 89-ամյա քաղաքական գործչի առողջությունը թույլ տա: Նրա խոսքով՝ դա կխորհրդանշեր «սառը պատերազմի» վերջը՝ երկու պետությունների պատմության մեջ: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ Օբաման Կուբա իր այցի ընթացքում Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպում չի նախատեսում: Մարտի 21-ին Օբաման բանակցություններ է վարել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ: