Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հանրապետականների 47 %-ը կողմ է Թրամփին, դեմոկրատների 51 %-ը՝ Քլինթոնին

Հանրապետականների 47 %-ը կողմ է Թրամփին, դեմոկրատների 51 %-ը՝ Քլինթոնին
22.03.2016 | 14:02

Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ի նախագահական մրցարշավի առաջատարներն են հանրապետականների և դեմոկրատների շրջանում՝ վկայում է CNN-ի և ORC-ի հարցումը, որն անցկացվել է մարտի 17-20-ը։ Նախագահական ընտրություններում Թրամփին պատրաստ է աջակցել հանրապետականների 47 տոկոսը, 31 տոկոսը հանդես է գալիս սենատոր Թեդ Քրուզի, իսկ 17 տոկոսը՝ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկի օգտին: Դեմոկրատների 51 տոկոսն աջակցում է Քլինթոնին, 44 տոկոսը՝ սենատոր Բերնի Սանդերսին: Ընդ որում, նախորդ հարցումից անցած մեկ ամսվա ընթացքում Թրամփի աջակցությունը նվազել է 2, Քլինթոնինը՝ 4 տոկոսով: Հարցման վիճակագրական անճշտությունը դեմոկրատների համար կազմում է 4,5 տոկոս, իսկ հանրապետականների համար՝ 5 տոկոս։

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ