Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Բելգիայի ահաբեկչությունից հետո կշարունակի ավիահարվածները ԻՊ-ի դեմ»

«ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Բելգիայի ահաբեկչությունից հետո կշարունակի ավիահարվածները ԻՊ-ի դեմ»
23.03.2016 | 14:39

ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիան կշարունակի հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։ Բրյուսելի ահաբեկչությունը ևս մեկ անգամ հիշեցրեց, թե ինչու պետք է ողջ աշխարհը համախմբվի ընդհանուր սպառնալիքի դեմ։ Նա նշել է, որ կոալիցիան հարվածներ է հասցնելու ԻՊ-ի զինյալներին ու շարունակելու է հետապնդել նրանց։ «Պնդումները, թե ինչ-որ քաղաքական նպատակներ կարող են արդարացնել անմեղ մարդկանց սպանությունները, դուրս են տրամաբանությունից»,- ասել է Հավանայում գտնվող Օբաման։ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Վաշինգտոնն այս փուլում «չի կարող հաստատել» ԻՊ-ի հայտարարությունների հավաստիությունը, թե պատասխանատվություն է կրում Բրյուսելում պայթյունների համար։

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ