Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման կարող է այցելել Հիրոսիմա

Օբաման կարող է այցելել Հիրոսիմա
23.03.2016 | 14:40

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսին ժամանելու է Ճապոնիա՝ մասնակցելու «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին։ Այցի շրջանակներում Օբաման կարող է այցելել Հիրոսիմա, որը 1945-ին ենթարկվել է ամերիկյան ատոմային ռմբակոծության՝ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերը: «Սպիտակ տունն ուսումնասիրում է հարցը։ Հիրոսիմա այցելելու ձևի ու ժամկետի հարցում վերջնական որոշում պետք է ընդունի հենց նախագահը»,- ասել է նա։ Մինչ այժմ ԱՄՆ նախագահը չի այցելել Հիրոսիմա։ Ռոուզ Գետեմյուլերը ամերիկյան վարչակազմի առաջին ներկայացուցիչն է, ով պաշտոնական այցով ժամանել է Հիրոսիմա։ Նա 2015-ի օգոստոսին՝ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 70-րդ տարելիցի արարողության ժամանակ, ներկայացրել է ԱՄՆ-ը։

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ