Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռոյսի ու Շերմանի առաջարկները ստացել են Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը

Ռոյսի ու Շերմանի առաջարկները ստացել են Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը
23.03.2016 | 14:43

Մեր առաջին նպատակը Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումն է՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում։ «Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են մեզ համար, մեկ տարի առաջ հունվարին գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացնողը խաղաղ բնակչության կորուստներն են, մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը»,- նշել է ամերիկացի համանախագահը: Դեսպան ՈՒոռլիքը խոսել է նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառության մեջ դրված Ռոյս-Շերմանի նամակի մասին։ ԱՄՆ-ի նախագահին ուղղված ԱՄՆ-ի կոնգրեսականների ստորագրած նամակը Ղարաբաղում խաղաղության պահպանման ծրագրեր է ներկայացնում։ Առաջարկությունների թվում է սահմանային գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող, կրակի ուղղությունը որսացող սարքերի տեղադրումը, շփման գծում ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը, զինադադարը ավելի արդյունավետ վերահսկելու նպատակով։
Համանախագահ ՈՒոռլիքը նշեց, որ թեև նամակը դեռ վերջնական հաստատում չի ստացել, Մինսկի համանախագահները աջակցում են խաղաղության պահպանմանն ուղղված այս գործընթացներին։ «Թեև մենք վերջնական նամակը դեռ չենք տեսել, այդուհանդերձ առաջարկները, որոնք արվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի կողմից, ստացել են Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը։ Մեր նպատակն է աշխատել կողմերի հետ համաձայնության հասնելու նպատակով։ Մենք պահանջում ենք զինադադարի պահպանում»,- նշել է Ջեյմս ՈՒոռլիքը՝ հավելելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի երկարատև լուծումը գլխավոր առաջնահերթություն է։

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ