Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բարաք Օբաման ժամանել է Արգենտինա

Բարաք Օբաման ժամանել է Արգենտինա
23.03.2016 | 14:44

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Արգենտինա: Սպիտակ տան ղեկավարի այցի պաշտոնական ծրագիրը կսկսվի առավոտյան (Երևանի ժամանակով՝ կեսօրին): Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի հետ «Կասա Ռոսադա» նախագահական պալատում հանդիսավոր հանդիպումից և բանակցություններից հետո նա կմեկնի Բուենոս Այրեսի Մայր տաճար՝ մասնակցելու ծաղկեպսակներ դնելու արարողությանը: Այնուհետև ԱՄՆ նախագահը կշփվի երիտասարդ արգենտինացիների հետ. Օբաման մտադիր է նրանց հետ խոսել Վաշինգտոնի ու ընդհանրապես՝ Լատինական Ամերիկայի և մասնավորապես՝ Արգենտինայի հետ հարաբերությունների մասին: Օրը կավարտվի Արգենտինայի ղեկավարի անունից հանդիսավոր ընթրիքով:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ