Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալիևը փոխել է «խավիարային դիվանագիտությունը»

Ալիևը փոխել է «խավիարային դիվանագիտությունը»
24.03.2016 | 13:51

Համաներումը, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց մարտի 17-ին՝ Նովրուզի առիթով, հազվադեպ լավ նորություն էր Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների համար, գրում է The Economist շաբաթաթերթի կայքը։ Համաներման արժանացած 148 մարդուց 14-ը քաղբանտարկյալ է եղել՝ համաձայն տեղի իրավապաշտպան խմբերի։ Բաքվի այլախոհների շրջանում ենթադրություններ էին տարածվում, թե որոնք են համաներման պատճառները: Համաներումը միջազգային ճնշման արդյո՞ւնք էր, թե՞ մարտի 31-ին Վաշինգտոն նախատեսվող այցից առաջ կատարված քայլ։ Չնայած օտարերկրյա գործիչները կարծում են, թե դա նրանց գործադրած ճնշման արդյունքն է, բայց տեղի դիտորդներն ավելի հավանական են համարում, որ այդ քայլի պատճառը նավթի ցածր գներն են։ Նրանք կարծում են, որ Ալիևի գումարները պակասել են, որոնք նա սովորաբար օգտագործում էր «խավիարային դիվանագիտության» միջոցով միջազգային հանրության քննադատներին «գնելու» համար, և նրան պետք էր փոխարինող գտնել: Կայքը գրում է, որ համաներման հայտարարումից մեկ օր անց բանտից ազատ արձակվածները հավաքվել են իրենց ընկերների և այլ ակտիվիստների հետ նշելու ուրախ լուրը: Այնուամենայնիվ, Բաքվի բանտերում են դեռ մնում այլ քաղբանտարկյալներ, և նրանց ընտանիքների համար դա շատ ծանր օր էր: Ճաղերի հետևում են մնում ընդդիմադիր «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, փաստաբան Ինթիգամ Ալիևը: Նրանք և նրանց ընտանիքներն ու հարազատները չեն պատրաստվում հանձնվել, գրում է կայքը։

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ