Բելառուսն արտաքին քաղաքականության մեջ ընտրություն չի կատարի Արևելքի և Արևմուտքի, Ռուսաստանի և ԵՄ-ի միջև՝ Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Եթե գործընկերները, որոնց հետ մենք երկխոսություն կվարենք, մեր առաջ հարց դնեն՝ դուք Արևելքի՞, թե՞ Արևմուտքի, Ռուսաստանի՞, թե՞ ԵՄ-ի հետ եք… մեզ այդպիսի դիրքորոշումը հարմար չէ»,- հայտարարել է Լուկաշենկոն Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշիկովսկու հետ հանդիպման ժամանակ: Բելառուսի նախագահը կարծում է, որ Լեհաստանը հետաքրքրված է, որ «Բելառուսը լինի ոչ միայն անկախ պետություն, այլև կայուն»: «Կարծում եմ՝ ևս մեկ անկայուն պետություն ՈՒկրաինայից հետո Արևմուտքում պետք չէ: Մենք միասին կարող ենք զգալի դեր խաղալ՝ գտնվելով Եվրոպայի էպիկենտրոնում, կարող ենք ազդել գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում՝ ի շահ մեզ, բայց ոչ ի վնաս մեր հարևանների…»,- ասել է նա: