Միջսիրիական բանակցությունների արդյունքներով հայտարարության նախագծում ոչինչ ասված չէ նախագահ Բաշար Ասադի ճակատագրի մասին: Նախագծում ասվում է, որ հակամարտող կողմերը պետք է հարգեն Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որ Սիրիայի իշխանությունները պետք է ստանան զենք կիրառելու բացառիկ իրավունքը, իսկ միջազգային հանրությունը պետք է երաշխավորի Սիրիայի հակամարտության աջակցությունը՝ առանց դրա ամբողջականությանը վնաս հասցնելու: Երկուշաբթի Ստեֆան դե Միստուրան հայտարարել էր, թե մտահոգված է միջսիրիական բանակցություններում առաջընթացի բացակայությամբ, սակայն ընդգծել էր երկրորդ նախագծի բացակայության մասին: Միջսիրիական բանակցությունների մասնակիցները բանակցությունների նոր փուլի ընթացքում քննարկում են նոր կառավարության ստեղծման, Սահմանադրության և խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր: