Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բելգիայի ներքին գործերի և արդարադատության նախարարները հրաժարականներ են ներկայացրել

Բելգիայի ներքին գործերի և արդարադատության նախարարները հրաժարականներ են ներկայացրել
25.03.2016 | 10:02

Բելգիայի ներքին գործերի և արդարադատության նախարարները հրաժարականներ են ներկայացրել Բրյուսելի հարձակումներից հետո, վարչապետ Շառլ Միշելը մերժել է՝ հաղորդում է Reuters-ը: Գործակալությունը չի կարողացել կապ հաստատել ներքին գործերի նախարար Յան Յամբոնի և արդարադատության նախարար Կոեն Գինսի հետ: Բելգիայի իշխանություններն ուշադրության կենտրոնում են հայտնվել, երբ Թուրքիան չորեքշաբթի օրը հայտարարեց, որ անցած տարի Անկարան հետ՝ Եվրոպա է ուղարկել Իբրահիմ Էլ Բաքրաուիին՝ Բրյուսելում ահաբեկչություն կազմակերպած մահապարտ ահաբեկիչներից մեկին, և նախազգուշացրել է Բելգիային, որ նա զինյալ է: «Բելգիան անտեսել է մեր նախազգուշացումը, որ այդ անձնավորությունն օտարերկրյա զինյալ է»,- երեկ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Թուրք պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters գործակալությանը հայտնել է, որ Բրյուսելի օդանավակայանում իրեն պայթեցրած Իբրահիմ Էլ Բաքրաուին Թուրքիայից անցած տարի արտաքսվել է ոչ թե մեկ, այլ երկու անգամ։

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ