Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Ժնևում միջսիրիական բանակցությունների մասնակիցներին 12- կետանոց փաստաթուղթ է ներկայացրել: Ժնևի բանակցությունների արդյունքում կողմերը միասնական դիրքորոշում պետք է հայտնեն փաստաթղթի վերաբերյալ: ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը միջսիրիական բանակցությունների կողմերին առաջարկում է համաձայնել «Սիրիայի տարածքային ամբողջականությունը, միասնությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը», ասված է փաստաթղթում։