Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի միավորումն ահաբեկչության դեմ պայքարում պատմական քայլ կդառնա

Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի միավորումն ահաբեկչության դեմ պայքարում պատմական քայլ կդառնա
25.03.2016 | 15:03

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴժի ջանքերի միավորումը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում կարող է պատմական քայլ դառնալ, ինչպիսին հակահիտլերյան կոալիցիայի ստեղծումն էր։ «Աշխարհը բախվել է աննախադեպ մասշտաբի ճգնաժամի։ Անցած դարում, երբ Խորհրդային միությունն ու ԱՄՆ-ը միասին կռվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմում, և երբ Ռուսաստանը կորցրեց 30 մլն մարդու կյանք, բացառիկ ներդրում էր ֆաշիզմի դեմ պայքարում։ Եթե մենք կարողանանք նույնպիսի համընդհանուր հանձնառություն դրսևորել դաժան ծայրահեղականության դեմ պայքարի գործում, կկարողանանք զգալի համատեղ ներդրում ունենալ պատմության մեջ»,- ասել է Քերին «Ռոսիա-24»-ին հարցազրույցում։ Քերին հայտարարել է, որ ԱՄՆ որոշ արտաքին քաղաքական սկզբունքներ կմնան անփոփոխ՝ անկախ որ կուսակցության թեկնածուն կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ