ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ինքնաթիռը ժամանել է Բրյուսելի օդանավակայան՝ հայտնում է RTBF հեռուստաալիքը։ Բելգիայի մայրաքաղաքում Քերին հանդիպում կունենա Եվրահանձնաժողովի ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել պայքարը ահաբեկչության դեմ և պետքարտուղարի Ռուսաստան այցի արդյունքները։ Ավելի վաղ Քերին հայտարարել էր Բրյուսելի ահաբեկչություններից հետո Պուտինի որոշումների հանդեպ վերաբերմունքը փոխելու մասին։