ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պայմանավարվել են մինչև օգոստոս հիմքեր ստեղծել Սիրիայում քաղաքական անցման համար և մշակել երկրի նոր սահմանադրության սևագիրը՝ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում բանակցությունների արդյունքներով: «Մենք համաձայնվեցինք քաղաքական անցման և նոր սահմանադրության նախագծի համար հիմք ստեղծելու առաջադրանքների կատարման գրաֆիկի հարցում, այդ երկու առաջադրանքները մենք պայմանավորվել ենք ավարտել մինչև օգոստոս»,- ասել է Քերին: ԱՄՆ-ը ուզում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ճիշտ որոշում ընդունի, և երկրում խաղաղություն թագավորի, ասել է Քերին: «Ռուսաստանը կխոսի իր տեղը՝ այն առնչությամբ, թե ինքն ինչպես կարող է Ասադին օգնել ճիշտ որոշում ընդունել, բայց մենք այսօր պայմանավորվեցինք ավելացնել ջանքերը քաղաքական գործընթացի առաջմղման ուղղությամբ, նաև ավելացնել մեր ներքին ջանքերը կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու համար և կոչ անել ազատ արձակել կալանքի տակ գտնվող մարդկանց, ինչպեսև հասնել հումանիտար օգնությունը տեղ հասցնելուն»,- ասել է Քերին: «Կարծում եմ՝ Ռուսաստանը լիովին ներգրավված է այդ գործընթացիում, և մենք բոլորս կփորձենք այնպես անել, որ նախագահ Ասադը ճիշտ որոշում ընդունի առաջիկա օրերին և սկսի քաղաքական գործընթացը, որի արդյունքը կլինի իսկական քաղաքական անցումը և խաղաղությունը Սիրիայում»,- հավելել է Քերին: