Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը կողմ են միասնական Սիրիային

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը կողմ են միասնական Սիրիային
25.03.2016 | 15:07

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնն ունեն միասնական ըմբռնում, որ Սիրիան պետք է մնա ամբողջական պետություն՝ փոխանցում է RIA Novosti-ն։ «Մենք բոլորս այստեղ հասկանում ենք, որ կարևոր է այդ պատերազմին վերջ դնելը։ Մենք բոլորս հասկանում ենք խաղադրույքները: Մենք պետք է հասնենք ԴԱԻՇ-ի, «Ալ-Նուսրայի», ահաբեկչական խմբավորումների ոչնչացմանը, և մենք բոլորս հակված ենք նրան, որ Սիրիան պետք է մնա միասնական, չմասնատված, աշխարհիկ երկիր, որտեղ կհարգվեն և կպաշտպանվեն փոքրամասնությունների իրավունքները»,- հայտարարել է պետքարտուղարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով։
Քերին հավելել է, որ շնորհիվ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի փոխգործակցության՝ հաջողվել է լրջորեն առաջ շարժվել սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում։
ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են շարունակել Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղած համակարգումը՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պայմանավորվել ենք շարունակել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդման գործողությունների համակարգումը՝ այդ ռեժիմի խախտումները կանխելու համար»,- ասել է նա։

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ