Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԱՄՆ-ում հնարավոր հանդիպման որոշում չկա՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նման հանդիպման քննարկում չի եղել։ Երկու նախագահները ԱՄՆ-ում մասնակցելու են միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին։