Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քերին արդյունավետ է որակել Պուտինի հետ բանակցությունները

Քերին արդյունավետ է որակել Պուտինի հետ բանակցությունները
26.03.2016 | 12:52

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ին չորս ժամ տևողությամբ բանակցություններ են վարել Մոսկվայում: Քերին հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումն «արդյունավետ» էր: Քերին հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ քննարկել են Ուկրաինայի արևելքում իրական հրադադար հաստատելու, Ուկրաինայում ռուս լրագրողների սպանելու մեղադրանքով մարտի 22-ին Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի օդաչու Նադյա Սավչենկոյի հարցը: Քերին նշել է, որ Պուտինի հետ քննարկել են նաև Սիրիայի հակամարտության քաղաքական հանգուցալուծում գտնելու նպատակով հավելյալ ջանքեր գործադրելու հարցը:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ