Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատարանի որոշմամբ ճանաչվել է լրագրողներ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի դեմ գործով հայցվորներից մեկը, հայտնում է Haber Turk-ը։ Նրանց լրտեսության հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Պաշտպանական կողմի ներկայացուցիչները բողոքել են դատարանի որոշման դեմ՝ նշելով, որ լրագրողների գործողություններից Էրդողանն ուղղակիորեն չի տուժել, սակայն նրանց բողոքը հաշվի չի առնվել:
Դատական գործընթացն ընթանալու է փակ ռեժիմով։ Թուրքիայի խոշորագույն թերթերից մեկի երկու լրագրողներ մեղադրվում են լրտեսության մեղադրանքով: Նրանք բացահայտել էին Թուրքիայի և Սիրիայում գործող ահաբեկիչների կապերը։