Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում, Թուրքիային կոչ է արվում Սիրիայի քրդերի դեմ պայքարելու փոխարեն, կռվել «Իսլամական պետության» դեմ՝ գրում է քրդական aranews.net-ը: «Նախագահ Էրդողանի ռեպրեսիվ քաղաքականությունը ստիպում է քրդերին կողմնորոշվել դեպի սիրիական ռեժիմ և Ռուսաստան», ըստ aranews.net-ի ասված է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների պալատի զեկույցում: Հանձնաժողովն անընդունելի է համարում, որ Մեծ Բրիտանիան անտեսում է Թուրքիայի կողմից քրդերի նկատմամբ ճնշումները, հանուն միգրանտների հարցում Եվրամիություն-Թուրքիան համագործակցության: