ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի վեճը ժամանակավոր է: Նա նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների հարցը չի քննարկվել: Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ն չի միջամտել Սիրիայի քաղաքացիական պատերազմին՝ ահաբեկիչների դիրքերին հարվածներ հասցնելով: